22 օգոստոսի 2012 - 21:25 AMT
Opera Software և Google կշարունակեն համագործակցությունը մինչև 2014թ օգոստոս

Opera Software բրաուզերների նորվեգական մշակողը երկարացրել է Google ինտերնետ-ընկերության հետ համագործակցության համաձայնագիրը, հաղորդում է MarketWatch-ը:

Ըստ պայմանգրի, մինչև 2014թ օգոստոսի 1-ը Google-ը կհանդիսանա ամբողջ աշխարհի բջջային սարքավորումների և համակարգիչների Opera բրաուզերի որոնողական համակարգը: Նախորդ պայամանգիրը կնքվել է 2009-ի նոյեմբերին: