23 օգոստոսի 2012 - 10:33 AMT
Հոկկայդո ճապոնական ափի մոտ տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Ճապոնիայում Հոկկայդո կղզու ափերի մոտ տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱՄՆ աշխարհագրական ծառայության տվյալներով, էպիկենտրոնը գտնվում է Շիզունաի քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ափամերձ շրջաններում ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել, հաղորդում է ՌԲԿ-ն:

2011-ի մարտին Ճապոնիայում տեղի է ունեցել 9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, ինչից հետո երկրի ափամերձ շրջաններում մոլեգնել է ցունամին: