23 օգոստոսի 2012 - 10:25 AMT
Հայաստանի Մ-19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղում զիջել է Վրաստանին

Օգոստոսի 20-ից ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանում:

Երեկ հայ ֆուտբոլիստները ընկերական հանդիպում են անցկացրել և նվազագույն հաշվով զիջել վրացիներին:

Հավաքականները կանցկացնեն ևս մեկ հանդիպում, այն կկայանա օգոստոսի 24-ին Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում: