Յամայկացի սպրինտեր, 6 անգամ Օլիմպիական չեմպիոն դարձած և աշխարհի հնգակի չեմպիոն Ուսեյն Բոլթը հաղորդել է, որ բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի 2016թ Օլիմպիադային ցանկանում է իր ուժերը փորձել թեթև աթլետիկայի նոր մրցաձևերում:
«Բնականաբար ես ելույթ եմ ունենալու Ռիոյի Օլիմպիական խաղերին, ես պատրաստ եմ դրան: Առայժմ լավ մարզավիճակում եմ:
Կարող եմ փորձել ուժերս տարբեր մրցաձևերում` 400մ վազքում և հեռացատկում»,-Բոլթին մեջբերում են արտասահմանյան աղբյուրները: