23 օգոստոսի 2012 - 11:39 AMT
Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 22 տարին

Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 22 տարին: 22 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:

1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագրի տեքստը կարդաց Արամ Մանուկյանը: Մեկ տարի անց` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների ճնշող մեծամասնություն՝ 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: