7 փետրվարի 2005 - 21:31 AMT
ՄԱՐՏԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հերթական հանդիպումը Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ի հովանավորությամբ տեղի կունենա մարտի 10-ին Մոսկվայում, հաղորդել է լրագրողներին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն: «Այդ հանդիպման նպատակն է կրոնական գործիչների աջակցությունը երեք երկրների քաղաքական ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում»,-ասել է Ա.Փաշազադեն: