23 օգոստոսի 2012 - 17:57 AMT
Քադաֆիի որդուն կդատեն սեպտեմբերին լիբիական Զինթան քաղաքում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա սեպտեմբերի Զինթան քաղաքում: Այդ մասին հաղորդել է Լիբիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Տահա Նասեր Բաարան:

«Այդ քաղաքում դատարանի շենքը կարելի է սարքավորել անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի գործընթացը բաց լինի մամուլի համար»,- ասել է Բաարան: