23 օգոստոսի 2012 - 17:58 AMT
Ավստրալիայի ԱԳՆ-ը հերքում է այն մեղադրանքները, որ Կանբեռան բախտի քմահաճույքին է թողել Ասանժին

Ավստրալիայի քաղաքացիներից ոչ ոք այդքան ակտիվ չի օգտվել հյուպատոսական օգնությունից, որքան Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Բոբ Կարրը:

Նա կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Կանբեռան բախտի քմահաճույքին է թողել Ասանժին:

Կարրի խոսքով, նրա ունեցած տեղեկատվության համաձայն չի կարելի հաստատել Ասանժի մտավախությունը, որ Շվեդիան նրան կհանձնի Վաշինգտոնին: