23 օգոստոսի 2012 - 18:01 AMT
Ֆրանսիայի իշխանությունները մեղմացնում են գնչուներին աշխատանքի ընդունելու սահմանափակումները

Ֆրանսիայի իշխանությունները մեղմացրել են Բուլղարիայից և Ռումինիայից գաղթած գնչուներին աշխատանքի ընդունելու սահմանափակումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկրի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ կընդլայնվի ոլորտների քանակը, որտեղ կարող են աշխատել այդ միգրանտները:

Բացի դրանից, պլանավորվում է չեղյալ հայտարարել հարկերը, որոնք պետք է վճարեն գնչուներին վարձող ձեռնարկությունները: