23 օգոստոսի 2012 - 17:37 AMT
Վարդան Օսկանյանի գործի քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր նշանակված ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով նիստն հետագվել է մինչև սեպտեմբերի 3-ը:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, պետք է քննի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման, ըստ որի, դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին: