8 փետրվարի 2005 - 16:54 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԴԵ-ՖԱԿՏՈ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ Բրիտանիան առաջին անգամ, փաստորեն, ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիայի կառավարության Holocaust Memorial Day պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն` Ուելսի քաղաքական եւ կրոնական առաջնորդները նշել են Օսվենցիմի կալանավորների ազատման 60-ամյակը` որպես հրեական եւ հայկական հոլոքոսթի հիշատակի օր: Հոլոքոսթն անմիջականորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ, որի 90-ամյա տարելիցը կնշվի 2005 թվականին, նշվում է կայքում: