23 օգոստոսի 2012 - 17:45 AMT
Աշխարհի առաջնությունում ելույթ կունենան չորս հայ շախմատիստուհիներ

Եվս երկու հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) և միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա), իրավունք են ստացել մասնակցելու այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը, տեղեկացնում է armchess.am-ը:

Այսպիսով, աշխարհի առաջնությունում ելույթ կունենան չորս հայ շախմատիստուհիներ: Մինչ այդ մասնակցելու իրավունք էին վաստակել Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: