23 օգոստոսի 2012 - 18:33 AMT
Սլովենիայում օդապարիկի անկման արդյունքում զոհվել է առնվազն 2 մարդ

Սլովենիայի մայրաքաղաքի հաավում օդապարիկի հրկիզման և անկման արդյունքում զոհվել է առնվազն 2, վիրավորվել` 15 մարդ: Այս մասին լրագրողներին են հաղորդել ոստիկանները: Օդապարիկում եղել է 3 մարդ:

Մինչ այդ, սլովենական տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ ողբերգության պատճառը փոթորիկն է եղել, փոխանցում է «Ինտերֆաքսը»: