8 փետրվարի 2005 - 17:22 AMT
ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՎԵՐՍԿՍՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Բուդապեշտում այսօր կվերսկսվի ադրբեջանցի սպա Ռամիլ սաֆարովի կողմից հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը, տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը: Նիստի ընթացքում դատարանը կլսի մյուս ադրբեջանցի սպայի եւ Հայկ Մակուչյանի հետ միեւնույն սենյակում եղած լիտվացի զինվորականի, ինչպես նաեւ բժիշկ-հոգեբանի եւ փորձագետների ցուցմունքները: Տուժող կողմի շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Գաբրիելա Կասպարը: Հայ փաստաբան ՆազելիՎարդանյանի հետ Հունգարիա է մեկնել նաեւ նշված գործի առնչությամբ ստեղծված խմբի ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: