ՈւԵՖԱ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Չեմպիոնների լիգայի նախնական մրցաշարի օգոստոսի 29-ին նախառեսված մոսկովյան «Սպարտակի» և ստամբուլյան «Ֆեներբախչեի» միջև պատասխան խաղն ընթանա առանց միջադեպերի, հաղորդում է championat.com-ը:
«Մենք չենք կարող նշել, թե կոնկրետ ինչ միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի խաղը հավուր պատշաճի ընթանա»,-ասել են ՈւԵՖԱ-ի մամլո ծառայությունում:
«Սպարտակի» կայքը հարձակման է ենթարկվել. ենթադրվում է, որ հաքերային հարձակումն իրականացվել է «Ֆեներբախչեի» երկրպագուների կողմից: