23 օգոստոսի 2012 - 19:28 AMT
Բրեյվիկը նախապատրաստել է ճառ, որը կկարդա դատարանի կողմից դատավճռի արձանագրումից հետո. բովանդակությանն անտեղյակ են անգամ դատապաշտպանները

Ահաբեկչության մեջ մեղադրվող նորվեգացի Անդերս Բրեյվիկը նախապատրաստել է փոքրիկ ճառ, որը կկարդա դատարանի կողմից դատավճռի արձանագրումից հետո` անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացվելու, չորեքշաբթի լրագրողներին են հայտնել դատապարտյալի դատապաշտպանները:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Բրեյվիկի դատապաշտպաններ Հեյր Լիպպեստադը և Բիբեկե Հեյն Բերան այցելել են Բրեյվիկին բանտում և վերջին խորհուրդները տվել` նախքան դատաճռի կայացումը: Նրան ևս մեկ անգամ բացատրվել են իր իրավունքները:

«Նա պարզ գիտակցում է, թե ինչ է անելու, եթե դատարանն իրեն անմեղ ճանաչի; Նա հայտարարել է, որ վիճարկելու է դատավճիռը և պնդում է դրան»,-լրագրողների հետ հարցազրույցում ասել է Լիպպեստադը:

Սպասվում է, որդատաճիռը կկայացվի ուրբաթ օրը: