23 օգոստոսի 2012 - 21:05 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները չեն անդրադառնա Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վրա

Մի շարք երկրների կողմից Սիրիայի նկատմամբ ընդունված միակողմանի պատժամիջոցները հիմք չեն հանդիսանում համատես տնտեսական կամ այլ ծրագրերը դադարեցնելու համար, ասվում է հինգշաբթի օրը Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության բաժնի հրապարակած հայտարարությունում:

Այս կերպ ռուս դիվանագետները մեկնաբանել են ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիան դիմել է ՌԴ կառավարությանը` վարկ խնդրելով:

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ վերջին ամիսների ընթացքում կայացել են մի շարք ռուս-սիրիական հանդիպումներ` առևտրա-տնտեսական և գիտա-տեխնիկական ոլորտներում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոսին: