23 օգոստոսի 2012 - 21:03 AMT
US Open-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ

Նյու Յորքում Բիլլի Ջին Կինգի նվան Ազգային թենիսի կենտրոնում կայացել է US Open-2012-ի վիճակահանությունը: Այն անցկացրել են մրցաշարի գործող չեմպիոններ սերբ Նովակ Ջոկովիչը և ավստրալուհի Սամանտա Ստոսուրը:

Մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի իր հայրենակցին` Խուան Մարտին Դել Պոտրոյին:

Նալբանդյանն Էդուարդո Շվանկի հետ կխաղա նաև զուգախաղում: Խաղերը մեկնարկում են օգոստոսի 27-ին:

US Open-ի խաղերի հեռարձակումն իրականացվելու է 6 կորտերից: