23 օգոստոսի 2012 - 21:24 AMT
Տաջիկստանի իշխանությունները համաձայնության են հասել ապստամբների հետ` Լեռնային Բադաշխանից զորքերի դուրսբերման վերաբերյալ

Տաջիկական իշխանությունները և Պամիրի բողոքական շարժման առաջնորդները հայտարարել են, որ համաձայնության են հասել Լեռնային Բադաշխանի տարածքից և Խորոգայից զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Երկկողմ համաձայնությունը նաև նախատեսում է բողոքի ակցիայի մասնակիցների լիարժեք ամնիստիա, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Չորեքշաբթի օրը մեկնարկած Խորոգայի ցույցերին մասնակցել է մոտ 2 հազար մարդ: