23 օգոստոսի 2012 - 21:12 AMT
Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են Բաշար Ասադի ռեժիմի անկման ուղիները

Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները Անկարայում անցկացրել են «օպերատիվ պլանավորման խմբի» առաջին հանդիպումը, որի նպատակն է լինելու այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն սիրիական նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը:

Հանդիպումը կայացել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Հալիթ Ջևիկի և Անկարայում ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Ջոնսի համանախագահությամբ:

Միջոցառման արդյունքների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա, սակայն հայտնի է, որ կողմերը պատրաստվում էին քննարկել ուղիները, որոնք կարագացնեն սիրիական ռեժիմի կործանումը, ինչպես նաև նման ելքի հնարավոր հետևանքները, մասնավորապես` քիմիական զենքի տարածման սպառնալիքը, հաղորդում է lenta.ru-ն: