23 օգոստոսի 2012 - 21:25 AMT
Ֆրանսիայի իշխանությունները հետաքրքիր են համարում ԱՄՆ-ում ձևավորված` Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու գաղափարը

Ֆրանսիայի իշխանությունները հետաքրքիր են համարում ԱՄՆ-ում ձևավորված` Սիրիայի որոշ հատվածներում թռիչքազերծ գոտի ստեղծելու գաղափարը:

«Նման հատուկ թռիչքազերծ գոտու ստեղծման գաղափարը, որով հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղար Հիլլար Քլինթոնը, պետք է ուսումնասիրվի»,-հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը` France 24 հեռուստաալիքի եթերից:

Ժամանակին նման գոտու ստեղծումը հանգեցրեց լիբիական իշխանության անկմանը: Նմանատիպ բան կարող է կրկնվել և Սիրիայի դեպքում, կարծում են փորձագետները: