24 օգոստոսի 2012 - 12:40 AMT
Սեուլի դատարանը որոշել է Հարավային Կորեայում սահմանափակել Samsung և Apple ապրանքների վաճառքը

Սեուլի Կենտրոնական շրջանի դատարանը յուրովի է լուծել Apple-ի և Samsung-ի պատենտային վեճը, որոշելով պատժել երկու ընկերություններին, հաղորդում է Associated Press-ը: Դատավորները հանգել են եզրակացության, որ ընկերություններից յուրաքանչյուրը խախտել է մի շարք իրավունքներ` առանց թույլտվության պատճենելով ուրիշների տեխնոլոգիաները:

Դատավճռում նշվում է, որ ընկերությունները պետք է աննշան փոխհատուցումներ վճարեն: Բացի դրանից, երկու ընկերություններին արգելվել է վաճառել սարքերը, որոնք ստեղծելիս խախտվել է օրենքը: