24 օգոստոսի 2012 - 10:20 AMT
«Հայոց աշխարհ». ԿԸՀ-ն առաջարկում է հանել քվեարկության ժամանակ անձնագրերը դրոշմակնքելու պահանջը

«Հայոց աշխարհ»-ը գրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է Ընտրական օրենսքրքից հանել քվեարկության ժամանակ ընտրողների անձնագրերը դրոշմակնքելու պահանջը: Անձնագրերը դրոշմակնքելու ինստիտուտը վերացնելու առաջարկը ներառված է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացված ԿԸՀ հաշվետվության մեջ:

Խոսքը քվեարկությունից հետո 12 ժամվա ընթացքում անհետացող դրոշմակնիքների մասին է. անձնագրերի դրոշմակնքման ինստիտուտը, փոփոխված Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջով` կիրառվում է խորհրդարանական վերջին ընտրություններից սկսած` կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով: