24 օգոստոսի 2012 - 11:06 AMT
Լենս Արմսթրոնգը ցմահ հեռացվելու է պրոֆեսիոնալ հեծանվասպորտից և զրկվելու է «Տուր դը Ֆրանսի» 7 տիտղոսներից

Հայտնի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը այլևս չի պայքարելու USADA-ի` դոպինգ օգտագործելու մեղադրանքների դեմ:

Արմսթրոնգը մեղադրվում է մի շարք հակադոպինգային կանոններ խախտելու մեջ` սկսած արգելված դեղամիջոցներ օգատգործելուց մինչև դոպինգի տարածում և այլ մարզիկներին արգելված դեղամիջոցներ օգտագործել հրահրում: Նրան սպառնում է պրոֆեսիոնալ սպորտից ցմահ հեռացում և բոլոր նվաճած մրցանակներից զրկում:

« Ես գիտեմ` ով է հաղթել «Տուր դը Ֆրանսի»` աշխարհի ամենաբարդ մրցույթի, 7 մրցավազքերում: Դա կարող է անել միայն ամենաուժեղը: Դա ինձանից ոչ ոք չի խլի»,-հայտարարել է հեծանվորդը: