24 օգոստոսի 2012 - 13:09 AMT
Երևանում կստեղծվի «Հայ-իտալական առևտրային ընկերակցություն»

Օգոստոսի 27-ին Խորենացի 7 հասցեում կկայանա «Հայ-իտալական առևտրային ընկերակցություն. Իրավանական անձանց միության» պաշտոնական բացումը:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան մամլո ծառայությունը, բացման պաշտոնական արարողության համար հանրապետություն կայցելի Իտալիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մարտա Դասուն:

«Հայ-իտալական ընկերակցություն. Իրավաբանական անձանց միությունը» ստեղծվել է Իտալիայի դեսպանատան, հայկական իշխանությունների, գործարար միջավայրի աջակցությամբ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով:

Նախատեսվում է, որ նոր միավորումը հետագայում կմտնի «Assocamerestero» արտասահմանում իտալական առևտրային պալատների միջազգային ցանցի մեջ: