24 օգոստոսի 2012 - 13:25 AMT
Նորվեգական արյունալի սպանդի հեղինակ Անդերս Բրեյվիկին մեղսունակ են ճանաչել և դատապարտել 21 տարվա ազատազրկման

Օսլոյի շրջանային դատարանն ուրբաթ օրը կհռչակի Անդերս Բրեյվիկի դատավճիռը, ով 2011-ի հուլիսի 22-ին իրականացրել էր երկրի պատմության մեջ ամենաարյունալի երկու ահաբեկչություն, որոնց արդյունքում մահացել էր 77 հոգի:

Նսիտի առաջին րոպեներին հայտարարվել է, որ Բերյվիկը առողջ է և մեղսունակ: Այսպիսով, նրա կուղևորվի բանտ, այլ ոչ թե հիվանդանոց, ինչպես և ցանկանում էր: Ազատազրկման ժամկետը 21 տարի է: Դա նորվեգական օրենքներով առավելագույն խիստ պատիժ է: Եթե նրան վտանգավոր համարեն հասարակության համար, ապա ժամկետը կարող է երկարացվել հինգ տարով կամ անսահմանափակ թվով երկարացումներով:

Ինչպես սպավում է, դատավճռի հռչակումը կտևի 5-6 ժամ, կընթերցվի 90 էջ:

Երբ ահաբեկիչը լսել է դատարանի որոշումը, դատելով նրա ժպիտից, շատ գոհ է մնացել: