24 օգոստոսի 2012 - 14:09 AMT
Արցախի նախագահն ամերիկահայ բարերարների հետ քննարկել է երկրում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները

Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների և փոխգործակցության ընդլայնման հետկապված հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության,մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: