24 օգոստոսի 2012 - 13:50 AMT
Սփյուռքի նախարարությունն սկսել է սիրիահայ երեխաների հաշվառումը

ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսել է սիրիահայ երեխաների հաշվառումը: Սփյուքի նախարարությունը այս առիթով հայտարարություն է տարածել.

«Սիրելի սիրիահայեր, եթե որոշել եք ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատել Հայաստանում, և ձեր երեխաները պետք է հաճախեն դպրոց, խնդրում ենք գնալ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն`հասցեն` Արգիշտի 1: Խնդրում ենք գրանցվել, անկախ այն հանգամանքից` արդեն ընդունել եք ձեր երեխաներին որևէ դպրոց, թե` ոչ»: