24 օգոստոսի 2012 - 15:52 AMT
Առաջիկա 10 օրերին Հայաստանում կբացվի Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություն

Հայաստանում առաջիկա 10 օրերին կարող է բացվել Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություն: Այդ մասին Երևանում օգոստոսի 24-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք արդեն մի տարի բանակցություններ ենք վարում Ռոսագրոլիզինգի հետ, որը մեծ հնարավորություններ ունի Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար»,- ասել է նա:

Նախարարի խոսքով, Ռոսագրոլիզինգի ներկայացուցչությունը կզբաղվի արտոնյալ պայմաններով ֆերմերներին գյուղտեխնիկա տրամադրելով, ինչպես նաև խորհրդատվություն կանցկացնի հայ գյուղացիների հետ կոոպերատիվներ ստեղծելու հարցում:

Ավելին, ինչպես հաղորդել է Սերգո Կարապետյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է պարզել ֆերմերների մոտ անհրաժեշտ տեխնիկայի պահանջարկը:

Ինչ վերաբերվում է կոոպերատիվներ ստեղծելուն, ապա Հայաստանի գյուղնախարարությունը մինչև տարեվերջ կստեղծի շուրջ 20 կոոպերատիվներ գյուղատնտեսության տարբեր հատվածներում: Այսօրվա դրությամբ, երկրում գործում են 39 կենդանաբուծական կոոպերատիվներ: