24 օգոստոսի 2012 - 18:03 AMT
Թեհրանը պատրաստ է բանակցությունների հրավիրել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին

Իրանը պլանավորում է «Չմիանալու շարժման» անդամ-երկրների 16-րդ գագաթնաժողովում առաջարկությամբ հանդես գալ Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու համար, հաղորդում է «Ալ Քուդս ալ արաբի» կայքը:

Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքով, «Թեհրանի կողմից պատրաստված առաջարկն աչքի է ընկնում իրատեսությամբ»:

Սալեհին կրկին հաստատել է Թեհրանի հավատարմությունը Բաշար Ասադի ռեժիմին, համոզմունք հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կարելի է կարգավորել ընդդիմության և կառավարության միջև բանակցությունների ճանապարհով: