24 օգոստոսի 2012 - 18:00 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Օգոստոսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71,612,845 ԱՄՆ դոլար 409.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92,747,602 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 42.7 մլն ԱՄՆ դոլար: