
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ուրբաթ օրը մեղադրել է Իրանին` միջուկային զենք ստանալու ուղու վրա մեծ առաջընթացներ գրանցելու մեջ: Այս մասին ասվում է վարչապետի վարչակազմի հայտարարությունում:
«Երեկ մենք լրացուցիչ ապացույցներ ենք ստացել, որ Իրանը առաջընթաց է գրանցում միջուկային զենք ստանալու ճանապարհին և լիովին անտեսում է միջազգային հանրության պահանջները»,-ասվում է Իսրայելի վարչապետի հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրանցի ինժեներները գաղտնի կերպով Ֆորդոյի ստորգետնյա կենտրոնում ուրանի հարստացման համար լրացուցիչ ցենտրիֆուգեր են տեղադրում: