24 օգոստոսի 2012 - 20:24 AMT
Ուգո Չավեսը հույս ունի «կործանիչ նոկաուտով» հաղթել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է «կործանիչ նոկաուտով» հաղթել երկրի գալիք նախագահական ընտրություններում, գրում է Lenta.ru-ն:

«Հարցն արդեն այն չէ, թե ով կհաղթի, հարցն այն է, թե ձայների ինչ տարբերությամբ կհաղթի Չավեսը»,-հայտարարել է վենեսուելացի առաջնորդը իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում:

Հենց իր` Չավեսի, գնահատականներով, նա կհավաքի քվեների առնվազն 70 տոկոսը: Դրա հետ մեկտեղ նա խոստացել է, որ Վենեսուելայի ընտրությունները «աշխարհի ամենաբաց ընտրություններն են լինելու»: Դրանք կկայանան 2012թ հոկտեմբերի 7-ին: