24 օգոստոսի 2012 - 20:55 AMT
Հերթական կեղծ ահազանգը

Այսօր, ժամը 17.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ:

Տարածքի ուսումնասիրման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ հերթապահները և «1-03» ծառայության դիսպետչերը: