24 օգոստոսի 2012 - 21:29 AMT
Լիբանանյան բանակը գրոհում է Տրիպոլիի զինված ահաբեկիչներով թաղամասերը

Լիբանանյան Տրիպոլի քաղաքում տեղակայված զինծառայողները այսօր գրոհել են այն թաղամասերը, որտեղ գտնվում են զինված ահաբեկիչները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գրոհը սկսվել է այն բանից հետո, ինչ դիպուկահարները սպանել էին Լիբանանի հյուսիսային մայրաքաղաքի առանցքային կետերում տեղակայված պահակակետերի 7 զինվորների:

Վարչապետ Նաջիբ Միկատին պահանջել է լիբանանյան բանակից «որոշիչ գործողություններ` քաղաքում օրինականությունն ու կայունությունը վերականգնելու համար»:

Հյուսիսային մայրաքաղաքում բախումների պատճառը Սիրիայում տիրող ճգնաժամի վերաբերյալ ալավիտների և սուննիների համայնքների միջև սուր տարաձայնություններն են: