24 օգոստոսի 2012 - 21:42 AMT
Մեծ Բրիտանիան խոլերայով վարակված Սյերրա Լիոնե է ուղարկել շտապ հումանիտար օգնություն

Բրիտանական իշխանությունները շտապ կերպով Սյերրա Լիոնե են ուղարկում խոլերայի համաճարակի դեմ պայքարելու համար օգնություն: Հիվանդությունն արդեն խլել է ավելի քան 200 բնակչի կյանք: Այս մասին հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ընթացիկ տարվա սկզբից այդ երկրում խոլերայով վարակվել է ընդհանուր առմամբ 12 հազար բնակիչ: