25 օգոստոսի 2012 - 10:24 AMT
«Ժամանակ». ՀՀԿ-ին ձեռնտու է Վարդան Ղուկասյանի` չառաջադրվելու դիմաց ներկայացրած պայմանը

«Ժամանակ»-ը գրում է, որ ԱԺ ընտրությունները ձախողելուց հետո հայնտի դարձավ, որ ՀՀԿ-ն Գյումրիում նոր մարտավարություն պետք է որդեգրի: Բոլորին են հայտնի Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի թշնամական հարաբերությունները:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` Վարդան Ղուկասյանը համաձայնել է չառաջադրվել միայն այն պայմանով, որ եթե այդ պաշտոնի համար չառաջադրվի Մարտուն Գրիգորյանը:

«Այս նախապայմանն ինչ-որ իմաստով ձեռնտու է ՀՀԿ-ին` նախ Գագիկ Ծառուկյանին այդպիսով հասկացրել են, որ նույնիսկ իր կուսակցության ներսում ինքը սուվերեն վճիռներ կայացնելու խնդիր ունի, եւ երկրորդ` ՀՀԿ-ն այս թեկնածուի առաջադրմամբ ազատվում է Վարդան Ղուկասյան- Մարտուն Գրիգորյան խորանալու միտում ունեցող հակամարտությունից»,- գրում է թերթը: