25 օգոստոսի 2012 - 11:32 AMT
Samsung-ը Apple-ին կվճարի 1 մլրդ դոլար` պատենտների խախտման դիմաց

Հարավկորեական Samsung ընկերությունը ամերիկյան համակարգիչների և սմարթֆոնների արտադրող Apple կվճարի 1 մլրդ դոլար` որպես պատենտների խախտման դիմաց փոխհատուցում: Այսօր նման որոշում է կայացրել Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարանը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Դատարանը Samsung-ին մեղավոր է ճանաչել Apple-ի մի շարք պատենտների խախտման մեջ: Դատարանը չի գտնել նաև, որ Apple-ը խախտել է Samsung-ի պատենտներ:

Ինչպես ընդգծում են փորձագետները, սա Apple-ի համար բավականին լավ ելք է, որն արդեն հանդիսանում է սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների շուկայի առաջատարներից: