25 օգոստոսի 2012 - 11:20 AMT
Ռոմնին կողմ է Սիրիայում ռազմական ներխուժում իրականացնելու գաղափարին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դեմ չէ Սիրիայում ռազմական օպերացիայի իրականացմանը և անթույլաթրելի է համարում Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետումը:

Որպես սիրիական խնդրի լուծման դաշնակիցների ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային, իսկ ահաբեկիչների կողմից քիմիական զենքին տիրանալու հնարավորությունը բավականին բարձր է գնահատել, հաղորդում է «Մայակ» ռադիոն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, ըստ որի, պատրաստ են Սիրիայի նկատմամբ խիստ միջոցների, եթե առաջանա քիմիական զենքի կիրառման սպառնալիք: