25 օգոստոսի 2012 - 14:57 AMT
Հայկական երիտասարդական ֆեդերացիան անցկացնում է Արցախյան պատերազմի վետերանների համար միջոցների հավաքման քարոզարշավ

Հայկական երիտասարդական ֆեդերացիան օրերս անցկացրել է «Հեղափոխական երգերի երեկո» բարեգործական ընթրիքը, որի նպատակն է միջոցներ հավաքել «Մեր զինվորների հետ» քարոզարշավի ընթացքում: Այս միջոցառումը ավելի վաղ հայտարարված «Ազատամարտիկի տարի» միջոցառումների շարքից է: Քարոզարշավի ընթացքում հավաքված միջոցները կփոխանցվեն Արցախյան պատերազմի վետերաններին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելուն:

«Հեղափոխական երգերի երեկո» բարեգործական ընթրիքին մասնակցել է ավելի քան 150 մարդ: Միջացառման ընթացքում ներկայացվել է վետերանների այսօրվա կյանքի մասին պատմող փաստագրական ֆիլմ: