25 օգոստոսի 2012 - 16:05 AMT
Հնդկաստանում իրականացվել է միջուկային լիցք կրելու հնարավորություն ունեցող բալլիստիկ հրթիռի հաջող գործակում

Հնդկաստանում օգոստոսի 25-ին իրականացվել է միջուկային լիցք կրելու հնարավորություն ունեցող «Պրիտհվի II» բալլիստիկ հրթիռի հաջող գործակում: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:

Հրթիռի գործարկումն իրականացվել է տեղի ժամանակով 11:05, հնդկական Օրիսսա նահանգում:

«Պրիտհվի II» հեղուկ վառելիքի հիմքով հրթիռ է. այն կարող է մինչև 350կմ կրել 500կգ լիցք: