25 օգոստոսի 2012 - 15:09 AMT
Ֆրանսուա Օլլանդ. Հունաստանը պետք է մնա եվրագոտում

Հունաստանը «Եվրագոտում է և պետք է մնա այնտեղ», սակայն ընդ որում, պետք է պատրաստակամություն ցուցաբերի կատարելու երկրում հակաճգնաժամային բարեփոխումների իրականացման վերաբերյալ պայամանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Ֆրանսուա Օլլանդը` Հունաստանի Հանրապետության վարչապետ Անտոնիս Սամարասի հետ բանակցությունների արդյունքում:

Իր հերթին հունական վարչապետը նշել է, որ երկիրը «կմնա եվրագոտում»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: