25 օգոստոսի 2012 - 16:23 AMT
Դանիական Օրհուս քաղաքն ընտրվել է Եվրոպայի 2017թ մշակութային մայրաքաղաք

Դանիական Օրհուս քաղաքը ուրբաթ օրն ընտրվել է 2017թ Եվրոպայի երկու մշակութային մայրաքաղաքներից մեկը:

Վերջինիս զույգը կլինի կամ Նիկոսիան կամ Պաթոսը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Ժյուրին բաղկացած է Եվրահանձնաժողովի, ԵՄ Խորհրդի, Եվրախորհրդարանի, Եվրամիության երկրների և տարածաշրջանների կոմիտեի ներկայացուցիչներից: Ընտրությունը կատարվել է Օրհուսի և Սոնդերբորգի միջև: Այժմ որպես Օրհուսի զույգ ժյուրին պետք է ընտրի կամ Նիկոսիան կամ Պաթոսը:

Այս տարվա Եվրոպայի մշակութային մայրաքաղաք է ճանաչվել պորտուգալական Գուիմարեշը և սլովենական Մարիբորը: Հաջորդ տարի այդ պատվին կարժանանան ֆրանսիական Մարսելն ու Սլովակիայի Կոշիցա քաղաքին: