10 փետրվարի 2005 - 17:13 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԴ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վլադիմիր Ժիրինովսկին իրավասու չէ արտահայտելու Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, հայտարարել է Ադրբեջանում ՌԴ Գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը` մեկնաբանելով ՌԴ Պետդումայի խոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱՊՀ-ին անդամակցելու հնարավորության մասին: Ինչպես ընդգծել է Բուրդիկինը, Ժիրինովսկու արտահայտությունները լոկ ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկի կարծիքն է: Բուրդիկինի կարծիքով, Ժիրինովսկին պարբերաբար հանդես է գալիս նման տիպի հայտարարություններով «իր վրա ուշադրություն բեւեռելու նպատակով»: