26 օգոստոսի 2012 - 17:04 AMT
Վրացական ընդդիմությունը պատրաստվում է «վճռորոշ գրոհի»

«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կիրակի օրը հայտարարել է «վճռական հարձակման» մասին միջազգային հանրությանը նրա երկրում տիրող անարդար իրավիճակի մասին տեղեկացնելու ուղղությամբ, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Նա հաղոդրել է, որ օգոստոսի 30-ին հանդիպելու է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և միջազգային դիտորդների հետ ու նրանց հանձնելու մանրամասն տեղեկություններ իրավիճակի մասին:

«Ես համոզված եմ, որ դեսպաններն ու դիտորդները կգիտակցեն, թե ինչեր է արել Միխայիլ Սահակաշվիլին»,- ասել է նա: