27 օգոստոսի 2012 - 10:43 AMT
Սթոքհոլմում մեկնարկում է ջրի համաշխարհային շաբաթը

1991թ Շվեդիայում կազմակերպվող «Ջրի համաշխարհային շաբաթ» միջազգային համաժողովի բացումը տեղի կունենա օգոստոսի 27-ին, հաղորդում է Սթոքհոլմի ջրի միջազգային ինստիտուտի մամլո ծառայությունը:

«Ջրի շաբաթը» քննարկումների և փորձի փոխանակման համար համաժողով է, որտեղ քննարկվող հարցերը կապված են ջրային ռեսուրսների հետ: Այս տարվա գլխավոր թեմաներն են նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերը ջրային ռեսուրսների կիրառման և սննդամթերքի արտադրության ժամանակ:

Ջրի համաշխարհային շաբաթը կավարտվի օգոստոսի 31-ին: Առանցքային միջոցառումներից է լինելու ջրի սթոքհոլմյան միջազգային մրցանակի հանձնումը, որը տեղի կունենա հինգշաբթի օրը` օգոստոսի 30-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: