27 օգոստոսի 2012 - 11:09 AMT
Նախընտրական Վանաձոր. Անհայտ անձինք պատռել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները

Նախօրեին, գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ - Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Վանաձոր քաղաքի ղեկավարի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից: Շտաբից տեղեկացնում են նաև, որ օգոստոսի 26-ին, ժամը 15.00-ին Դեմիրճյան թիվ 21 շենքի բակում անսթափ վիճակում գտնվող մի անձնավորություն սպիտակ գույնի 30-390 պետհամարանիշի Նիվա ավտոմեքենայով ահաբեկել է նախընտրական հանդիպման մասնակիցներին, վիրավորել հանդիպումը նկարահանող օպերատորին: