ԱՄՆ իշխանությունները ստուգում են HVB-ն՝ UniCredit բանկի գերմանական բաժանմունքը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտման դեմ պայքարի շրջանակում, որից արդեն տուժել է Standard Chartered-ը:
Նախօրեին UniCredit-ը հայտնել է, որ Նյու Յորքի շրջանային դատախազի գրասենյակը, ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վարչությունը հետաքննություն են սկսել:
Հայտարարության մեջ կոնկրետ երկիրը չի նշվում, սակայն, իրավիճակին մոտ աղբյուրն ասել է, որ հետաքննությունը վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր խախտումներին:
«Հետաքննությունն ու վերլուծությունը շարունակվում են, և կոռեկտ չէր լինի այժմ մեկնաբանություններ անել»,-հայտարարել է UniCredit-ը:
ԱՄՆ իշխանությունները ստուգում են նաև Royal Bank of Scotland և գերմանական երկրորդ խոշորագույն Commerzbank-ը, հայտնում է «Ռոյթերսը»: