Եվրասիական ինտեգրման նախագծի համար գլխավորը ընդհանուր գաղափարախոսության մշակումն է, գտնում է ՄՊՀ պատմական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Հետխորհրդային տարածքի հետազոտման տեղեկատվական և վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Այդ մասին նա հայտարարել է Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև հեռուստակամուրջի ժամանակ, որի թեման էր. «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի արդյունքները»:
Վլասովը նշել է, որ ավագ սերնդի մարդկանց համար «գաղափարախոսություն» եզրույթը բացասական իմաստ ունի, սակայն երիտասարդությունը ազատ է նման կարծրատիպերից:
Եվրասիական միության ընդհանուր գաղափարախոսության մշակման անհրաժեշտության վերաբերյալ Վլասովի հետ համակարծիք էր նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Գաղափարախոսությունն այժմ վերածվում է անվտանգության համակարգի ու մրցունակության»,-նշել է Գագիկ Հարությունյանը:
Ապրիլի 22-27-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ ԱՊՀ և Մերձբալթիայի 14 երկրներից, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից` Մերձդնեստրից և Գագալուզիայից: Համաժողովը տեղի է ունեցել ՌԻԱ Նովոստիի, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո