10 փետրվարի 2005 - 20:45 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ այդ հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանը «ղեկավարվում է միջազգային իրավական նորմերով եւ երկրների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով»: